Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը և ասել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։

«Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությն մեջ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունիսին գրանցվել է 5,1% գնաճ

2026 թվականի հունվար-հունիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 4,6%-ով

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր  (ՎԻԴԵՈ)

Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ. ՀՀ ԿԲ

2026 թվականի հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  մնացել է անփոփոխ՝ 367.47 դրամ

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

ՀՀ ԿԲ–ում նշել են գնաճի վրա ազդող հինգ հիմնական գործոնները

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը CivilNet-ին տված հարցազրույցում թվարկել է երկրում գնաճի վրա ազդող հինգ գործոնները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img