Wed, 18 February
15.1 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

Էկոնոմիկայի նախարարը կարևորել է ԵՄ–ի ՎԶԵԲ–ի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացումը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Նա համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության և թափանցիկության կարևորությունը:

«ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարևոր է: Առանձնակի կարևորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաև տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», – նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է նաև Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը:

«Երևան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», – ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։

Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը:

Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք և մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարևորել է միջազգային փորձագիտական աջակցությունը: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության և արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img