Հայաստանում լուրջ տնտեսական ճգնաժամի միտումներ կորոնավիրուսի պատճառով չեն նկատվում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի պատճառով լուրջ տնտեսական ճգնաժամի միտումներ չեն նկատվում, նշել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:

Նրա խոսքով, խնդիրն անհրաժեշտ է դիտարկել մի քանի սցենարների համատեքստում: Հիմնային սցենարի դեպքում կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա կերկարի առավելագույնը մինչև երկրորդ եռամսյակի վերջը:

Նա նշել է, որ փորձագետների գնահատմամբ, մինչև ամառ սպասվում է կորոնավիրուսի տարածման նվազում: Դա թույլ է տալիս ասել, որ տնտեսական ազդեցությունը կլինի կարճաժամկետ:

«Դա չի նշանակում, որ բացասական ազդեցություն չի լինի, այդ թվում հաշվի առնելով Չինաստանում արտադրության դանդաղեցումը»,- նշել է Գասլտյանը:

Նա նաև նշել է, որ տվյալ դեպքում ավելի կարևոր է վարկուումի ու անորոշության առաջացումը, որոնք կարող են սխալ սպասումներ ձևավորել և հանգեցնել անցանկալի արդյունքների:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանում COVID-19- ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է փետրվարի29-ի լույս մարտի 1-ի գիշերը. Փետրվարի 29-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը ցույց տվեց դրական արդյունք: Ընդ որում նրա կնոջ թեստը բացասական էր: 31 հոգի, ովքեր շփում են ունեցել հիվանդ քաղաքացու հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:  

Վերջին տվյալներով, կորոնավիրուսի տարածման ընթացքում գրանցվել է վարակման 118 745 դեպք, ապաքինվել է 65 740 մարդ: Միաժամանակ, վիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմում է 4284 մարդ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img