ԱԳԲԱ Լիզինգ. էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը:

Համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրոմոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով:

«էլեկտրոմոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-ից 360 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր խոսքում նշել է «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:

Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններն` այստեղ:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img