Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն անցկացվեց առցանց. մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթը կուղղվի բանկի հեռանկարային զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 29-ին, Zoom հավելվածի միջոցով, կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2019թ.ի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հիմնական ուղղությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2019 թ.-ին Յունիբանկն ապահովել է պլանային հիմնական ցուցանիշները`արձանագրելով զգալի հաջողություններ: Մասնավորապես բանկի շահույթը կազմել է մոտ 1,3 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 42%-ով:

Հաշվետու տարում Յունիբանկի ակտիվներն աճել են 39.2 մլրդ դրամով և կազմել 249 մլրդ դրամ: Վարկային ներդրումները գերազանցել են 141.4 ՀՀ մլրդ դրամը: Պարտավորությունների ծավալը կազմել է 215.2 մլրդ դրամ` աճելով 38 մլրդ դրամով:

Ավանդների պորտֆելը կազմել է 189.7 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 38.3 մլրդ դրամով: Թողարկված պարտատոմսերի պորտֆելն աճել է 947 մլն դրամով` հասնելով 9.5 մլրդ դրամի:

POS վարկերի քանակով 2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71 մլրդ դրամ:

Յունիբանկի կողմից փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի քանակը մեկ տարում աճել է 24% -ով: ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 27 մլրդ դրամ:

2019թ.-ին Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալել նաև քարտերի գծով: Թողարկված Visa քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար Visa միջազգային վճարային համակարգի կողմից Յունիբանկն արժանացավ մրցանակի:

Տարվա ընթացքում բանկն ընդլայնել է նաև սպասարկման ցանցը` բացելով 5 նոր մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Նախորդ տարի Յունիբանկը նախաձեռնել և ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ ներդրել է արհեստական բանականության տեխնոլոգիան` թարմացնելով անգրավ սպառողական վարկերի գծով վարկային սքորինգը:
 2019թ.-ը բանկի համար տրանզակցիոն բիզնեսի զարգացման տարի էր: Հաճախորդների արտաքին տնտեսական գործունեության զարգացմանն օժանդակելու նպատակով, թղթակցային հարաբերություններ են հաստատվել արտասահմանյան մի շարք բանկերի, այդ թվում` Landesbank Baden-ի (Գերմանիա), Banca Popolare di Sondrio-ի (Իտալիա),Տրանսկապիտալբանկի (Ռուսաստան) հետ:

Սոցիալական պատասխանատվության շրջանակում Յունիբանկը շարունակել է սահմանամերձ դպրոցներին իր աջակցության ծրագիրը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ համավարակի պայմաններում քաղաքացիների և բիզնեսի օժանդակությանն ուղղված քայլերի շրջանակում Յունիբանկը մասնակցում է կառավարության` փոքր և միջին բիզնեսի խթանման, ինչպես նաև սոցիալական աջակցության նպաստների վճարման ծրագրերին: Բանկը կատարել է նաև վարկերի գծով մարումների հետաձգում և տրամադրել վարկերի վերակառուցման հնարավորություն:

Մեսրոպ Հակոբյանը նշեց նաև, որ այժմ բանկը շարունակում է իր բնականոն աշխատանքը և սպասարկում է հաճախորդներին Պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:

Յունիբանկի մասնաճյուղերում հերթերից և կուտակումներից խուսափելու համար կազմակերպված սպասարկման ձևն անգամ համարվել է օրինակելի` քանի որ այն ապահովել է ոչ միայն հաճախորդների անվտանգությունը, այլ նաև` հարմարավետությունը: Միաժամանակ Մեսրոպ Հակոբյանը մեկ անգամ ևս հորդորեց հաճախորդներին սպասարկվել առցանց տարբերակներով`օգտվելով բանկի մոբայլ հավելվածից /Մոբայլ բանկինգ/: Այն հնարավորություն է տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

Հաշվի առնելով Յունիբանկի 2019թ. ֆինանսական գործունեության արդյունքները, ժողովում որոշում կայացվեց սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել և մոտ 1.3 մլն ՀՀ դրամ զուտ շահույթն ուղղել բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:

Ժողովի ավարտին Յունիբանկի ղեկավարությունն իր շնորհակալությունը հայտնեց բաժնետերերին և հաճախորդներին վստահության, Կենտրոնական բանկին, Հայաստանի բանկերի միությանը և Ֆոնդային բորսային` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև բանկի աշխատակիցներին` թիմային աշխատանքի և նվիրվածության համար: Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img