Բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը COVID-19-ի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը COVID-19-ի պայմաններում, ասվում է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի՝ ՀԲՄ-ի 25-ամյակի կապակցությաբ արված հայտարարության մեջ։

Հայաստանի բանկերի միությունը, որն այ տարի նշում է 25-ամյակը, հիմնադրվել է 1995թ.-ին։

Սարգսյանը նշել է, որ Միությունն իր կենսագրության այս քառորդ դարում միշտ մեծ պատասխանատվությամբ պաշտպանել և ներկայացրել է բանկերի շահերը պետական օրենսդիր և գործադիր մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում։

Բացի այդ, նրա խոսքով, մշտապես համակարգելով բանկային գործունեության համընդհանուր ու ներառական կարևորություն ունեցող հարցերը` Միությունը մասնակցել է ոլորտին առընչվող օրենսդրական նախագծերի մշակմանն ու փորձաքննությանը։ Համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օժանդակել է նաև բանկային առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը, բանկային ծառայությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործին։

Նա հատկանշական է անվանել այն, որ 25 տարվա ընթացքում Միությունը ղեկավարած խորհրդի անդամներ ու նախագահներ են եղել անհատներ, ովքեր մեծ դեր ու ավանդ են ունեցել ինչպես բանկային համակարգի, այնպես էլ երկրի կառավարման, տնտեսության կայացման ու զարգացման գործում:

«ՀՀ առևտրային բանկերի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ մեր 25 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ժամանակակից և հուսալի բանկային համակարգ։ Միասին անցնելով կայացման ու զարգացման փուլեր՝ մեզ հաջողվել է ստեղծել նաև կայուն հիմքեր և նախապայմաններ ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում նաև ֆինանսական ճգնաժամերին՝ արդյունավետ դիմակայելու և դրանք հաղթահարելու համար»,-նշել է Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հոբելյանական այս տարին ստիպված են անցկացնել «արտակարգ» պայմաններում՝ պայմանավորված աշխարհում COVID-19 համավարակով ստեղծված իրավիճակով:

«Նման պայմաններում բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը՝ մնալով բավարար կապիտալացված և իրացվելի, միևնույն ժամանակ  պահպանելով զարգացման վեկտորը։ Այս ճանապարհին մեզ համար անչափ կարևոր է նաև մեր հաճախորդների աջակցությունն ու վստահությունը, քանի որ ցանկացած փորձություն հաղթահարելի է, երբ կա միասնական նպատակ և փոխադարձ վստահություն»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ իրենց հավաքական ձեռքբերումները նախանշում ու պարտավորեցնում են գործունեության հետագա ընդլայնում և արդյունավետության բարձրացում՝ ի նպաստ Բանկային համակարգի առաջատարի դերի պահպանման և մրցունակության բարձրացման:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img