Thu, 19 February
11.1 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

Հայ օգնության ֆոնդը և HSBC Հայաստանը հատկացրել են 14.5 միլիոն ՀՀ դրամ Տավուշի մարզում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Օգոստոսի 4-ին  մեկնարկեց  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։  

Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի 4 գյուղական համայնքների 140 ֆերմերների և երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, ինչը վերջիններիս կօգնի կայացնել գրագետ և կայուն ֆինանսական որոշումներ, ինչպես նաև կնպաստի ծրագրի մասնակիցների  ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցներին մրցակցային հիմունքներով  կտրամադրվեն դրամաշնորհներ ներկայացված լավագույն 20 բիզնես գաղափարների համար, որոնք կիրագործվեն Տավուշի մարզում, ներառյալ ծրագրի ակտիվ փուլի ավարտից հետո: Բիզնես ծրագրերը կնպաստեն  շահառու  համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:  

«Այսօր, առավել քան երբևէ, ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսական գիտելիքներ: Հպարտ ենք, որ համագործակցում ենք HSBC Հայաստանի հետ Տավուշի մարզի գյուղական համայնքներում սույն կարևոր  նախաձեռնության իրականացման նպատակով», – ասել է ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ համավարակով պայմանավորված՝ դասընթացները կանցկացվեն առցանց: 

«HSBC-ն չափազանց կարևորում է համայնքների կայուն զարգացումը, որը հանդիսանում է երկրի տնտեսական զարգազման գրավականներից մեկը: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր HSBC Հայաստանն իրականացնում է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրեր բանկի` ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների խթանմանն ուղղված ռազմավարության շրջանակներում: Ծրագրի արդյունքում ընտրված բիզնես գաղափարների իրականացումը կնպաստի շահառու համայնքների երկարատև և կայուն զարգացմանը աշխատատեղերի ստեղծման և տեղական արտադրության խթանման միջոցով», – նշել է  HSBC Հայաստանի հանրային ծրագրերի համակարգող Նորա Նազարյանը: 

HSBC Խումբ 

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:  

HSBC  Հայաստան  

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր: 

Հայ օգնության ֆոնդ 

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) բարեգործական կազմակերպություն է, որի գործունեության նպատակը հայաստանցիների համար խոստումնալից ապագա կառուցելն է։ ՀՕՖ-ը ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի նախաձեռնությամբ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Պաշտոնապես գրանցվելով 1993 թվականի մարտին՝ ՀՕՖ-ը նախաձեռնել և իրականացրել է 350 միլոն դոլար արժողությամբ ավելի քան 290 

մարդասիրական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր։ Ներկայում ՀՕՖ-ը ծրագրեր է իրականացնում մարդասիրական օգնության, հասարակական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում: 

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիր 

ՀՕՖ-ը շուրջ 10 տարի իր՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում»  բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակներում իրականացնում է տարբեր նախաձեռնություններ Տավուշի մարզում՝ նպաստելով Բերդ համայնքի տնտեսական գործունեության աշխուժացմանը և մարդկային կապիտալի  զարգացմանը: -0- 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, իսկ եվրոն՝ նվազել. Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 կետով՝ հասնելով 377.57 դրամի

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img