Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար SWIFT փոխանցումներ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:  

Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:

Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝

  • անվճար SWIFT փոխանցումներ,
  • անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:

SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտևի մինչև տարեվերջ:

«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», – նշելէ Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img