Բանկի՛ր ինչպես ուզում ես, հաղթի՛ր ինչպես ուզում ես իրական NFC-ով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով  Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ, հաղորդում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը:

Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում կանխիկացում կամ անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով բանկի բանկոմատի վրա պատկերված NFC նշանին կամ POS տերմինալին: Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Անդրոիդ օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ACBA Digital հավելված, ԱԿԲԱ Բանկի VISA քարտ, ինչպես նաև ACBA Digital հավելվածում քարտի թվային (թոքենիզացված) տարբերակը:

ACBA Digital հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ:

Հայաստանում իրական NFC հնարավորությամբ վճարումների համակարգի գործարկմամբ պայմանավորված, ԱԿԲԱ  Բանկը մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներառյալ իրականացնում է մրցույթ, որի 10 հաղթողի կտրամադրվի SAMSUNG  GALAXY S20 ULTRA ապրանքանիշի հեռախոս:

Մրցույթի պայմաններն են՝

– Կատարել նվազագույնը 10 NFC վճարում,

– մեկ վճարման նվազագույն գումար՝ 1000 ՀՀ դրամ:

Հաղթողները որոշվելու են պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով: Մրցույթի ամբողջական պայմանները ներկայացված են այստեղ:

«Թոքենիզացումը վճարային համակարգի զարգացման նորարարական քայլ է Հայաստանում: Միջազգային VISA և տեղական ArCa վճարային համակարգի մեր գործընկերների հետ կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացանք գրանցել այս արդյունքը: Հայաստանում Visa Token ծառայությունն արդեն գործում է և այն ներդրվել է ԱԿԲԱ Բանկի նոր բջջային հավելվածում: Մենք ձևավորում ենք անհպում վճարումների նոր մշակույթ», – նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այսօր մենք Հայաստանում գործարկում ենք նոր տեխնոլոգիա՝ թոքենիզացում, առանց որի անհնար է երկրի վճարային էկոհամակարգի հետագա լիարժեք զարգացումը: Գործարկված Visa Token ծառայությունը վկայում է նորարարությունների ներդրման մեր պատրաստակամության մասին, որով մենք խթանում ենք Հայաստանում առանց կոնտակտի վճարումների զարգացումը: Սպառողներն այսօր, առավել քան երբևէ, նախընտրում են անվտանգ, արագ, հարմարավետ և առանց կոնտակտի վճարումներ կատարելու տարբերակը: Հայաստանյան առևտրային կետերում այժմ Visa քարտերով յուրաքանչյուր երկրորդ գործարքը կատարվում է անհպում: Կարանտինի ընթացքում Հայաստանում անհպում գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է: Վստահ եմ, որ Visa Token ծառայության գործարկումը կզարգացնի անհպում վճարումների մշակույթը, քանի որ պարզեցվում է վճարման գործընթացը և սպառողներին առաջարկվում է ավելի լավ սպառողական փորձ», – նշել է Կովկասում Visa միջազգային վճարային համակարգի տարածաշրջանային ղեկավար Քրիստինա Դորոշը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img