Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ ֆրանսերենի դասարան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը: 

Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։ 

«Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և մենք կարծում ենք, որ այս դասասենյակը երկար տարիներ կծառայի ներկա ու ապագա սերունդներին», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: 

«Այս ծրագրով նպաստում ենք Հայաստանում  ֆրանկոֆոնիայի տարածմանն ու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի հետ արդեն նման 5 դասասենյակ ենք ստեղծել տարբեր մարզերում՝ ֆրանսերենի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշել է «Կայուն զարգացման հիմնադրամ»–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը: 

«Ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում՝ ֆիլմի դիտում, քննարկում և ավելի արդյունավետ ենք կարողանում բարելավել ֆրանսերենը՝ նայելով, լսելով, խոսելով», – նշում է ֆրանսերենի ուսուցիչ Սիրանուշ Վարդպարոնյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img