ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները: 

Հիփոթեքային պրոդուկտների շարքում հաճախորդներին են առաջարկվում վարկեր գոյություն ունեցող և կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև անշարժ գույքի կառուցապատման, վերանորոգման կամ վերակառուցման նպատակով: Երիտասարդ ընտանիքներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք հատուկ արտոնյալ պայմաններով՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:

2020թ․ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մինչև 2023թ. մասնակից դառնալով երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրին:

Բանկն առաջարկում է հաճախորդներին նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման/գնման հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով հետագա ամսական ֆինանսական բեռը:

Հաճախորդներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր ձևաչափով առաջինը Հայաստանում Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տ․ 40 հասցեում: Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որտեղ հաճախորդները կարող են ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից հիփոթեքային վարկերի ձևակերպման վերաբերյալ, օգտվել դիզայների, ապահովագրական գործակալի ծառայություններից, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր Բանկի գործընկերների կողմից տրամադրվող հատուկ զեղչերով՝ բնակարանի համալիր կահավորման համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում մեկնարկել է ավտոկայանատեղերի ձեռք բերման նպատակով տրամադրվող հիփոթեքային պրոդուկտ: Բանկը շարունակաբար ընդլայնում է նաև իր գործընկերային հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ, ինչը նպաստում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման զարգացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած ընդամենը 3% կանխավճարով, 3-30 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 1 մլն ՀՀ դրամից մինչև 200 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 3.5% -13.7% (փաստացի տոկոսադրույք` 6% -15%):

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Հիփոթեքային կենտրոնում՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տուն 40 հասցեով (հեռ.՝ +374-10-513749), Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img