Thu, 23 January
-5.9 C
Yerevan
USD: 398.74 RUB: 4.05 EUR: 416.60 GEL: 139.52 GBP: 493.00
spot_img

ԱրարատԲանկն ու FMO-ն ֆինանսական միջոցները հասանելի են դարձնում «ֆինանսապես խոցելի» շրջանակների համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը, քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

«NASIRA» ծրագիրը ռիսկը համատեղ ստանձնելու գործիք է տեղի ֆինանսական հաստատությունների համար: Վերջինս ֆինանսավորվում է Եվրամիության և ֆինանսական հասանելիության ընդլայնման «MASSIF» հիմնադրամի կողմից, որը կառավարում է FMO-ն՝ Նիդերլանդների կառավարության անունից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը «ֆինանսապես խոցելի» հատվածի, մասնավորապես՝ փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների համար:

«FMO-ի հետ բազմամյա համագործակցության ընթացքում ԱրարատԲանկն ապացուցել է, որ բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ինչի մասին վկայում է տվյալ ծրագրում բանկի մասնակցությունը։ Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են փախստականներն ու հայրենադարձները, որը կարևորվում է հատկապես մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում։ Ծրագրի շահառուները հաճախ չեն ֆինանսավորվում հավանական կամ իրական բարձր ռիսկ ունենալու, ապահովածության միջոցի, վարկային պատմության բացակայության կամ այլ պատճառներով: Երաշխիքային ծրագիրը վերացնում է նշված խոչընդոտները՝ վարկային հնարավոր կորուստները համատեղ կրելու շուրջ նախապես համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Ծրագրի շրջանակում ԱրարատԲանկին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն, որը կօժանդակի Բանկին թիրախային խմբերին ծրագրի հասանելիության ապահովման գործում», – տեղեկացրել է FMO-ի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ եմ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռքբերված վստահությունն այսօր հանգեցրել է իր տեսակի մեջ եզակի պայմանագրի ստորագրմանը։ «NASIRA» ծրագիրը եզակի է այն առումով, որ ԱրարատԲանկն ու FMO-ն համատեղ կրում են «խոցելի» բիզնեսներին տրամադրվող վարկերի չվճարման ռիսկը՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին հիմնել և զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում: Հատկանշական է, որ այս ծրագիրն աննախադեպ է նաև ողջ տարածաշրջանում, և գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ բանկերը խուսափում են ֆինանսավորել ֆինանսապես խոցելի, բարձր ռիսկի խմբին դասվող բիզնեսներին: Ուրախ ենք, որ հենց ԱրարատԲանկն է հանդես գալիս նման առաջարկով, քանի որ կարևորում ենք ֆինանսական միջոցների հասանելիությունն ու հավասար պայմանների ապահովումը բոլոր վարկառուների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Араратбанк
Араратбанк

««NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրումը հերթական կարևոր քայլն է ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա հարաբերություններում: Նվազեցնելով ֆինանսապես խոցելի խմբերի և COVID-19 համավարակից տուժած ձեռնարկությունների հավանական և իրական ռիսկերը` FMO-ի նպատակն է նպաստել Հայաստանի տարածքում անհավասարությունների նվազեցմանը և COVID-19 համավարակի արդյունքում գոյացած ճգնաժամի և վերականգնման ժամանակահատվածում փոքր բիզնեսների համար ֆինանսական աջակցության ընդլայնմանը», – ասել է FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դե Ռոյթերը:

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:
Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% եւ ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

FMO-ի մասին

FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր եւ բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը եւ բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն եւ ջրային տնտեսություն: Ավելի քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է թողարկել

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս

Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

ПОПУЛЯРНЫЕ ТЕМЫ

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

2024թ․–ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 1,5%–ի գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1% գնաճ

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին

15․2մլրդ դրամի հետվճար․ թոշակների cashback–ի ծրագրի ժամկետը երկարաձգվել է

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Popular Categories

spot_imgspot_imgspot_img