ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակներում հաճախորդներն հնարավորություն ունեին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել դրանք 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով նվերների/cashback-ի կամ կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:

Այսպիսով, ակցիայի արդյունքում մոտ 200 մասնակիցներ – ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի քարտապաններ փոխանակել են կուտակված բոնուսային միավորները նվերների/cashback-ի և կինոթատրոնի տոմսերի հետ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում թողարկված վճարային քարտերի քանակով: 2020թ․թողարկված քարտերի թիվը հասել է 360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%):

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում Բանկի Mastercard քարտերով անկանխիկ շրջանառության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 53%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում #cashbackմարաթոն ակցիայի բոլոր մասնակիցներին և խրախուսում է բոլոր հաճախորդներին ցուցաբերել ակտիվություն, հետևել Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ակցիաների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img