Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:  

 «Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույ ն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:

Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը,  Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ  Շիբանովը  (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:  

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում  են «Բրեյն ռինգ» , «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը:  «Յունիբանկի  գավաթ»  փառատոնին նախատեսվում  է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն:  Փառատոնի խաղավարն է Պավել  Զաբավսկին:

Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման  և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: «Ինտելեկտուալ  խաղերի փառատոնը  հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում  կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը:  Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը,  արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու  թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ  Մեսրոպ Հակոբյանը:

«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը  մեր երկրի  մասսայականացումն է  աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», – նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img