ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Mazda  ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝  առաջարկելով  հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Համագործակցության շրջանակներում Բանկն առաջարկում է ձևակերպել ավտովարկ՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ:

Ավտովարկ ձևակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում:

Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ): 

Բանկի և ավտոսրահի համագործակցության շրջանակներում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ և վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով Բանկի մասնաճյուղեր:

Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:

Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում և հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ և գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն և սպասարկման հարմարավետություն:

Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://www.mazdaarmenia.am/ և https://www.suzuki.am/  հղումներով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img