Tue, 10 March
2.1 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ղեկավարները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միջոցառմանը ներկայացրեց իր հիփոթեքային պրոդուկտների շարքը՝ անշարժ գույքի ձեռք բերման վարկեր՝ սկսած 3% կանխավճարից և տարեկան 3.5%  տոկոսադրույքից, ինչպես նաև ավտոկայանատեղերի ձեռք բերման  և անշարժ գույքի ձեռք բերման վարկեր: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսին կարող էին ծանոթանալ նախագծային ֆինանսավորման Բանկի առաջարկներին՝ կորպորատիվ վարկեր կառուցապատողների համար, այդ թվում՝ էսքրոու մեխանիզմի կիրառման եղանակով:

«Հիփոթեքային վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գերակա ուղղություններից է: Կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա՝ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հիփոթեքային վարկավորման պրոդուկտների շարքը: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի ձեռք բերում հատուկ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վարկերի վերաֆինանսավորում՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառուի հետագա ամսական վարկային բեռը: Անցյալ տարի անշարժ գույքի շուկայի բոլոր մասնակիցների հիփոթեքային վարկերի պորտֆելն ունեցել է 27% աճ: Դրա ֆոնին մենք ավելացրել ենք մեր պորտֆելն ավելի քան 1.5 անգամ ավել: 2021թ․մենք շարունակում ենք ավելացնել հիփոթեքային ցուցանիշները՝ առաջին 6 ամիսների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 20%-ով», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img