Վճարե՛ք Իդրամով առցանց խանութներում, ստացե՛ք անվճար առաքում կամ քեշբեք և մասնակցե՛ք խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եթե սիրում եք առցանց խանութներից գնումներ կատարելիս վճարել Իդրամով կամ դեռ նոր եք պատրաստվում կատարել առաջին Ձեր վճարումը, ապա այս նորությունը Ձեզ հաստատ կուրախացնի, հաղորդում է IDbank–ի մամուլի ծառայությունը։

Այս տարվա հոկտեմբերի 14-ից 28-ը Իդրամով կատարեք վճարումներ առցանց խանութներում և ստացեք հաճելի անակնկալներ՝ անվճար առաքման կամ քեշբեքի տեսքով։

Այսպես, անվճար առաքում կարող եք ստանալ parma.am, buy.am, highline.am,  dragongarden.am և dragongardenexpress.am կայքերում գնումներ կատարելիս՝ Իդրամով վճարում կատարելու դեպքում։ Դե իսկ քեշբեք ստանալ կարող եք, եթե գնումներ կատարելիս Իդրամով վճարեք հետևյալ կայքերում․

  • foody.am կայքում՝ 10% քեշբեք,
  • nyamnyam.am-ում՝ 20%
  • foodfactory.am՝ 10% 
  • 4u.am՝ 10%
  • aygimarket.am՝ 10% 
  • med911.am՝ 10% 
  • pomodoro.am՝ 20% 

Իդրամն այսօր առկա վճարային միջոցներից ոչ միայն ամենաշահավետն է, այլև ամենահարմարավետը։ Իդրամով՝ հավելվածով կամ վեբ տարբերակով առցանց խանութներում վճարումներ կատարելիս, ի տարբերություն այլ համակարգերի, չկա անհրաժեշտություն մուտքագրելու բանկային քարտի կամ այլ տվյալներ, պետք չէ նաև մոտենալ տերմինալներին։ Ամեն ինչ կատարվում է մի քանի վայրկյանում․ առանց մուտքանուն կամ գաղտնաբառ լրացնելու անհրաժեշտության, պարզապես կայքում ընտրում եք «վճարել Իդրամով» տարբերակը, սքանավորում եք QR-կոդը հավելվածով կամ անցնում հենց Իդրամի վեբկայք, և վերջ՝ վճարումը կատարված է։

Ի դեպ, մինչև նոյեմբերի 5-ը Idram&IDBank հավելվածով 1000 և ավելի ՀՀ դրամի չափով վճարումներ կատարելիս դառնում եք Իդրամի աշնանային մեծ խաղարկության մասնակից և ստանում հնարավորություն շահելու iPhone 13, Apple Watch կամ AirPods Pro։ Դե իսկ Rocket Line թվային ապառիկով վճարելու  դեպքում եռապատկում եք Ձեր շահելու հավանականությունը, քանի որ ստանում եք խաղարկության միաժամանակ երեք կտրոն։

Եթե պատրաստվում եք առաջին անգամ առցանց պատվերի համար վճարում կատարել Իդրամով, ապա քայլ առ քայլ հետևեք ուղեցույցին։ Իդրամով վճարումներ կատարել կարող եք ավելի քան 600 առցանց խանութներում։ Իդրամի հետ կյանքը հեշտ է… Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img