ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի միջոցով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար: 

Փոխանցում կարելի է կատարել Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ և ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր և գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը և ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով:

Փոխանցվելիք գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 500 հազ․ ՀՀ դրամ: 

Փոխանցման անվտանգությունն ապահովելու նպատակով՝ միջոցների ելքագրումը կատարվում է 3D Secure համակարգով (Verified by Visa/MasterCard Secure Code): Դա ուղարկողի կողմից վճարման հաստատումն է՝ թողարկող բանկի կողմից տրամադրված մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման միջոցով:

Գործարքի ավարտին համակարգը ձևավորում է անդորրագիր, որը հնարավոր է տպել կամ ուղարկել մուտքագրված էլեկտրոնային հասցեին: VTB-in ծառայության միջնորդավճարը կազմում է 2% փոխանցման գումարից, որը փոխանցման պահին ավտոմատ գանձվում է ուղարկողի քարտից: 

Բանկային/քարտային  հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան և փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով` երկուշաբթիից – ուրբաթ օրերին՝ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img