Հայաստանում հիմնվել է աշխարհի ամենաբարձրադիր օրգանական խաղողի այգին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Գինեգործությունը տեղափոխվում է լեռներ. ծովի մակերևույթից 2080 մետր բարձրության վրա՝ Սմբատաբերդի և Ցախաց քարի հարևանությամբ, գտնվում է «Մարան» ընկերության օրգանիկ խաղողի այգին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Մարանն» անկախ Հայաստանի առաջին գինի արտադրող մասնավոր ընկերությունն է, իսկ այժմ առաջամարտիկներից է օրգանական գինեգործության մեջ:

«Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը, երբ որդիների հետ հիմնում էր օրգանիկ այգին, գիտեր, որ ծախսերն ավելի մեծ են լինելու, դժվարությունները՝ շատ. պետք են վստահելի գործընկերներ, ովքեր միասին կանցնեին ամբողջ ճանապարհը։

«Մարանը» մասնակցեց Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրին և ստացավ  օրգանական գինի արտադրողի սերտիֆիկատ:

«Երբ տնկում էինք այս այգին, այն գլխից էլ հասկանում էինք, որ մեծ ծանրության տակ ենք մտնում: Երկար պետք է աճեցնես, որ հետո բերք ունենաս: Եթե չլիներ այն աջակցությունը, որ տրվեց Ակբա բանկի ու NABU-ի կողմից, դժվար կարողանայինք դուրս գալ այս իրավիճակից: Այգին տնկել ենք ձեռք չտալով ոչ մի թփի ու քարի։ Փորձել ենք ձեռք չտալ լանդշաֆտին։ Առողջ, գեղեցիկ ու որակյալ բերքի աճեցման համար օգտագործել ենք միայն օրգանական նյութեր»,– նշում է «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը:

«Մարանն» այժմ արտահանվում է տասից ավելի երկրներ՝ Ավստրալիա, Թայվան, Չինաստան, Չեխիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ֆրանսիա, ԱՄՆ և այլ երկրներ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

  • Պիտակներ
  • NABU
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img