Ինեկոբանկի paylater-ը աշխարհահռչակ ֆինտեխ բրենդերի կողքին ․ հեղինակավոր Yahoo Finance-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Buy Now Pay Later (Գնիր հիմա, վճարիր հետո) ծառայությունը վճարման ժամանակակից մեթոդներից է, որը վերափոխել է գնումների կատարման գործընթացն ամբողջ  աշխարհում` վերջին շրջանում դառնալով թրենդային հատկապես երիտասարդների շրջանում։ BNPL շարժումը նոր նշաձող է սահմանել ֆինտեխնոլոգիաների ոլորտում, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

Ամբողջ աշխարհում՝ Klarna, Afterpay, Affirm, իսկ Հայաստանում արդեն՝ paylater։ Հայաստանյան բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը միացել է համաշխարհային միտում ունեցող BNPL (Buy now, Pay Later-«Գնիր հիմա վճարիր հետո») շարժմանն ու նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկել paylater ծառայությունը։

«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի». այս կարգախոսով է Ինեկոբանկը ներկայացրել paylater-ը, որի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով։  Ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայության՝  paylater–ի շնորհիվ, հաճախորդներն այսուհետ ունեն ֆինանսական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ն օգտատերերին տրամադրում է գումարի որոշակի սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ լրացուցիչ ձևակերպումների անհրաժեշտության: Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:

«Այսօր Հայաստանը մեծ ներուժ ունի միջազգային ֆինանսական ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար։ Դրա վառ ապացույցն այն է, որ համաշխարհային ֆինտեխ նորարարությունները ակտիվորեն տեղայնացվում են նաև այստեղ։ Մեծապես ոգևորված ենք  լավագույն միջազգային փորձն ու ֆինանսական միտումները Հայաստան բերելու և դրանք հայ հաճախորդների համար հասանելի դարձնելու համար»,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։

Սկզբնաղբյուր` Yahoo Finance կայք։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img