Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը: 

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ:

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Կանխավճար՝ սկսած 10%-ից
  • Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)
  • Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-5.55%,
  • Սուբսիդավորումից հետո արտարժույթի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-2․54%:
  • ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10.9-15%,  սուբսիդավորվում է 10%-ը,
  •  Արտարժույթի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 8-10%, սուբսիդավորվում է 8%-ը:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։ 

Ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն, որը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։ 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img