Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալն առաջին եռամսյակի վերջում կազմել է մոտ 4մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը մարտի վերջին կազմել է 3,98 մլրդ դրամ` փետրվարին գրանցված 4,05 մլրդ դրամի համեմատ։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը մարտին կազմել է 825,4 մլն դրամ` փետրվարին գրանցված շուրջ 871,4 մլն դրամի համեմատ, ռեզիդենտների ավանդների ծավալը` շուրջբ 3,16 մլրդ դրամ` փետրվարին գրանցված 3,18 մլրդ դրամի համեմատ։

Ռեզիդենտների շուրջ 1,79մլրդ դրամ ծավալով դրամային ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները (այդ թվում` հաշիվները) կազմել են մոտ 675,2մլն դրամ, իսկ ժամկետային ավանդները` մոտ 1,11մլրդ դրամ։

Մոտ 1,37 մլրդ դրամ ծավալով արժութային ավանդներից ցպահանջ ավանդները (այդ թվում` հաշիվները) կազմել են մոտ 548մլն դրամ, իսկ ժամկետային ավանդները` մոտ 820մլն դրամ։

Բնակչության կողմից ներգրավված ավանդների մնացորդը Հայաստանի բանկերում 2022թ.–ի մարտի վերջին կազմել է 1 896 738մլն դրամ, ինչը 34 202մլն դրամով կամ 1,8%–ով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից և 212 882մլն դրամով կամ 12,6%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին առևտրային բանկերում ավանդներով գործարքների տոկոսադրույքը կազմել է 9,30% (փետրվարին` 8,54%) (1 դոլարը 472,64 դրամ է)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img