Յունիբանկի աջակցությամբ վերակառուցվեց սահմանամերձ Նռնաձոր գյուղի բացօթյա մարզադաշտը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում մայիսի 8-ին տեղի ունեցավ դպրոցին կից վերակառուցված բացօթյա մարզադաշտի բացման արարողությունը: Աշխատանքներն իրականացվել են «Յունիբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Մարզադաշտի բացման արարողությանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելը, Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը, Մեղրիի Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները և գյուղի բնակիչները:

«Տևական ժամանակ է, ինչ Յունիբանկը սահմանամերձ շրջաններում իրականացնում է դպրոցների աջակցման իր ծրագիրը: Մեր անմիջական մասնակցությամբ մարզերի դպրոցներում բացվել են տասնյակից ավելի համակարգչային դասարաններ, «Արմաթ» լաբորատորիաներ, վերակառուցվել են մարզադաշտեր, և այլն: Այս անգամ մեծ սիրով ընդունեցինք Մեղրիի զարգացման հիմնադրամի առաջարկը՝ աջակցել Նռնաձորի մարզադաշտի վերակառուցմանը: Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը:

«Անգամ փոքր ուշադրությունը կարևոր է և ոգևորիչ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, մասնավորապես «Յունիբանկ» ԲԲԸ ղեկավարությանը, ովքեր աջակցեցին այս նախագծի կյանքի կոչմանը: Փոքր քայլերով, բայց հաստատակամ գնում ենք մեր նպատակաների իրագործմանը, այն է՝ հզոր ու շեն սահմանամերձ գյուղեր, հաղթանակած Հայրենիք»,-բացման հանդիսավոր արարողությանը նշեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը:

Ծրագրի նպատակն էր՝ Նռնաձոր գյուղում ունենալով ժամանակակից ու հարմարավետ մարզադաշտ՝ զարկ տալ մասսայական սպորտին, ստեղծել երեխաների ժամանցի համար ևս մեկ հնարավորություն: Ծրագիրը կրում էր նաև սոցիալական բաղադրիչ՝ շինարարական աշխատանքներում ներգրավված էր Նռնաձոր գյուղի բնակչությունը: Միջոցառումն ավարտվեց Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով ու հյուրասիրությամբ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img