Tue, 15 July
26.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Իսկական ազատություն. ինչ է BYBIT–ի P2P–ին և ինչպես է թույլ տալիս աշխարհի տարբեր կետերում գտնվող մարդկանց առևտուր անել

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Կրիպտոարժույթ կարելի է գնել ոչ միայն բորսայում։ Այսպես, BYBIT–ն առաջարկում է բաղձալի տոկեններ ստանալու նաև այլ միջոցներ։ Ավելին, որոշ դեպքերում հնարավոր է, որ այլընտրանքը լինի նույնիսկ ավելի ձեռնտու, քան բորսայի միջոցով կատարվող գնումը։ Խոսքը BYBIT P2P հարթակում Peer-to-peer առևտրի մասին է` P2P։

Peer-to-peer (կամ P2P) թրեյդինգը գործարքի տեսակ է, երբ գնորդն ու վաճառողը միմյանց հետ ուղղակիորեն փոխանակվում են միջոցներով։ P2P առևտրի հիմնական առավելությունն այն է, որ հենց մասնակիցներն են որոշում գործարքի պայմանները, իսկ կրիպտոբորսաները հանդես են գալիս որպես հարթակ և երաշխավոր գործարքների իրականացման համար։

BYBIT P2P–ին պարզ և անվտանգ պիրինգային առևտրային հարթակ է, որը հեշտացնում է երկու օգտատերերի համար ակտիվների վաճառքը և գնումն` օպտիմալ համաձայնեցված գնով։ Ընդ որում BYBIT–ը P2P էջում չի ներկայացնում գնման և վաճառքի առաջարկներ։

Հիմա BYBIT–ում P2P–ով կարելի է գործարքնել կատարել ավելի քան տասնյակ ֆիատ առևտրային զույգերով, որոնց թվում են INR/USDT, VND/USDT, AUD/USDT, HKD/USDT, MYR/USDT, PHP/USDT, RUB/USDT, TWD/USDT և UAH/USDT։

Չնայած BYBIT բորսայում հնարավոր չէ պարզապես ուղղակիորեն գնել կրիպտոարժույթ ֆիատ միջոցներով, P2P հարթակը թույլ է տալիս ձեռք բերել տոկեններ ֆիատ միջոցներով` միանգամից կատարելով փոխանակում շուկայի մյուս մասնակիցների հետ։ Ընդ որում BYBIT–ը միջնորդավճար չի գանձում ֆինանսական գործառնություններ կատարելիս։ Bybit–ում P2P–ին թույլ է տալիս անվճար փոխարկել ֆիատ արժույթը մետաղադրամների և հակառակը։ Հարթակում հասանելի է վճարման ավելի քան 80 տեսակ, այդ թվում` դեբետային և վարկային քարտեր, կանխիկ վճարումներ և այլն։

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում P2P առևտուրը։ Առաջին հերթին նման գործառնություններ կատարելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում։ Իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ գործարք եք ցանկանում կատարել։

Եթե խոսքը գնման մասին է, ապա ձեր առջև կբացվի այլ մարդկանց ներկայացրած առաջարկների ցանկը։ Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր պայմանները արժույթի, գործարքի ծավալների, հաշվարկի միջոցների վերաբերյալ։

BYBIT-ի P2P հարթակում կան ֆիլտրեր, որոնք թույլ կտան արագ ընտրել վաճառողի` ըստ անհրաժեշտ չափորոշիչների։

Հարմար հայտարարություն գտնելուց հետո պետք է սեղմել «Գնել USDT», ներմուծել ֆիատ արժույթի չափը, որը ցանկանում եք ծախսել կամ մետաղադրամների քանակը, որոնք ուզում եք գնել, այնուհետև պետք է սեղմել «Գնել» կոճակը։

Դրանից հետո դուք կտեղափոխվեք պատվերի էջ, որտեղ կունենաք 15 րոպե փողը վաճառողի բանկային հաշվին փոխանցելու համար։ Վճարումից հետո անպայման համոզվեք, որ պատվերի բոլոր տվյալները ճիշտ են նշված։

Միջոցներն ուղարկելուց անմիջապես հետո պետք է սեղմել «Վճարումը կատարված է» կոճակն, և հենց ձեր կողմից գնված մետաղադրամները հաջողությամբ ուղարկվեն վաճառողին, դուք կկարողանաք սեղմել «Ստուգել ակտիվը» կոճակը։

Եթե դուք ծանուցում եք ստացել այն մասին, որ վճարումը կատարված է, բայց 10 րոպե անց միջոցներն այդպես էլ չեք ստացել, ապա կարող եք սեղմել «Բողոքարկել» կոճակը, և BYBIT–ի աջակցության թիմը կապ կհաստատի ձեզ հետ։

Նույնատիպ գործողություններ պետք է անել, եթե որոշել եք կրիպտոարժույթ վաճառել BYBIT–ի P2P հարթակի միջոցով։ Այս դեպքում դուք եք որոշում, թե հարթակում ինչ գումարով, որքան կրիպտոարժույթ և ինչ ձևով ներկայացնել։

Ի դեպ, պետք է հիշել, որ հաշվի առնելով P2P առևտրի առանձնահատկությունը` միշտ չէ հնարավոր գտնել անհրաժեշտ առաջարկը կամ արագ վաճառել մետաղադրամները։ Այդուհանդերձ, սեփական ակտիվների հետ գործարք կատարելու հարցում ընտրության հնարավորությունն ամբողջությամբ համապատասխանում է կրիպտոարժույթի և ազատ ինտերնետի ոգուն։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img