Անցկացրե՛ք «Երևանի գինու օրեր»-ն Ակբա բանկի և Վիզայի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Մի քանի օրից Երևանը կդառնա գինեբույր, մի քիչ էլ գինովցած։ Մայրաքաղաքի կենտրոնում հավաքվելու են գինու սիրահարները, գինեգործները և Հայաստան եկած զբոսաշրջիկները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում գինեգործությունն ու զբոսաշրջությունը կրկին կհանդիպեն մեկ հարթակում. կանցկացվի «Երևանի գինու օրեր» ավանդական դարձած փառատոնը: Արդեն 2-րդ տարին փառատոնի գլխավոր հովանավորը Ակբա բանկն է: Այս տարի բանկի հետ փառատոնի գործընկերը Վիզա միջազգային  վճարային համակարգն է:

Այս տարի փառատոնն աննախադեպ է մեծությամբ և կրթական բաղադրիչով:  Փառատոնի ընթացքում բոլոր ցանկացողների համար բաց դասեր կլինեն: Հայտնի գինեգործներն ու Հայաստան ժամանած միջազգային 2 սոմելյեներ վարպետաց դասեր կանցկացնեն գինու պատմության, մշակույթի և գինեգործության մասին:

«Մեր բանկը, լինելով հասարակության բաղկացուցիչ մասը, ցանկանում է հասարակության կյանքին մասնակից լինել ոչ միայն ֆինանսական առումով: «Երևանի գինու օրերը» մենք կարևորում ենք տուրիզմի, մարդկանց շփման, մեր քաղաքում որոշակի տոնական տրամադրություն ստեղծելու համար և շատ ուրախ ենք հանդես գալ որպես գլխավոր հովանավոր: Հպարտ ենք, որ այս անգամ Վիզայի հետ ենք իրականացնելու միջոցառումը, որովհետև վերջին մի քանի տարում մենք Վիզայի հետ բավականին մեծ աշխատանք ենք կատարել, թվայնացման գործընթաց ենք տարել, թողարկել ենք առաջին թվային քարտերը: Այժմ էլ տրամաբանական է, որ Վիզայի հետ էլ պետք է իրականացնեինք այս տոնական միջոցառման հովանավորչությունը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի հետ դառնալով «Երևանի գինու օրեր 2022»-ի հովանավոր՝ նպաստում ենք Հայաստանի մշակութային ժառանգությանը և զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև  հաղորդակցվում ենք մեր բիզնես գործընկերների և Visa քարտապանների հետ՝ միջոցառման շրջանակում արագացնելով անկանխիկ վճարումները: Բիզնեսի տեսանկյունից նման միջոցառումները խթանում են հայրենական արտադրանքը, նպաստում տարբեր ստարտափների, ընկերությունների բրենդի ճանաչելիության բարձրացմանը և առողջ մրցակցային միջավայրի ստեղծմանը։ Վստահ եմ, որ փառատոնը մարդկանց կմիավորի Հայաստանի գինեգործության հարուստ պատմության շուրջ և կստեղծի տրամադրություն: Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մեր վստահելի գործընկեր Ակբա բանկին»,- նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

«Մենք ավելի խորն ենք նայում այս համագործակցությանը, որովհետև սա Հայաստանը ցույց է տալիս լրիվ այլ՝ դրական տեսանկյունից։ «Երևանի գինու օրերը» էնոգաստրոնոմիկ փառատոն է, մինչև հիմա Հայաստանում չի եղել պրակտիկա, որ հովանավոր դառնան Ակբայի նման ընկերությունները և Ակբայի հետ միասին այս հարթակում ներկայացվի վճարային այնպիսի համակարգ, ինչպիսին Վիզան է»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Գինի, գաստրո համտես, լավ երաժշտություն, մրցույթներ: Փառատոնը ստեղծում է տրամադրություն՝ նպատակ ունենալով  Հայաստանում խթանել  զբոսաշրջությունը   և  ապահովել   երկրի՝  որպես  գինու  հնագույն  օրրան ճանաչելիության բարձրացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img