ԱրարատԲանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի (AMARBKB2MER3) անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 4․75%, իսկ մարման ժամկետը՝ 27 ամիս։

Արժեկտրոնների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Հատկանշական է, որ սա ԱրարատԲանկի 22-րդ ընթացիկ ցուցակումն է ֆոնդային բորսայում և 14-րդ դոլարային ցուցակումը:

«ԱրարատԲանկը ժամկետից շուտ՝ 8 օրում է ավարտել իր 22-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների և ներդրողների շրջանում, ինչպես նաև ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի Bbond ցուցակում»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

«Հայաստանի Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն ԱրարատԲանկի հետ սկսվել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև՝ միջնորդավորելով ռեեստրավարման և պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով և պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության իրավունքը։

Արարատբանկի և Ֆոնդային բորսայի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Ամենամյա մրցանակաբաշխության արդյունքերը դրա վառ ապացույցն են»,- նշել են բանկում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img