Սյունիքում բացվել է միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի մասնաճյուղ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:

Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:

«Իմփաքթ Հաբի» երևանյան մասնաճյուղին Ակբա ֆեդերացիան աջակցում է արդեն մի քանի տարի. համայնքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը Ակբա ֆեդերացիայի առաջարկն էր:

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու և զարգացնելու հնարավորությունը մեզ ոգևորեց: Շատ կարևոր է, որ Ակբա ֆեդերացիան նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել՝ հասկացանք, որ ուզում ենք երկարատև դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով «Իմփաքթ Հաբ Սյունիքը»: Ակբա ֆեդերացիան կանգնեց մեր կողքին և ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի և գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների հետ, դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու և կյանքի կոչելու գործում։

Ակբա ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի շուրջ 83 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img