ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի նոյեմբերի 16-ից նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդ որում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու է 13% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 7,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։

Տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները, այն է՝ տեղաբաշխված ծավալ, կտրման գին, աճուրդի մասնակիցների քանակ և այլ էական մանրամասներ, հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.amwww.finca.am։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img