Tue, 15 July
26.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Համագործակցությամբ բանկն ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնը համատեղ կմշակեն և Հայաստանում կիրականացնեն հետազոտական տարբեր ծրագրեր:

«ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում բանկը պատրաստակամ է ներդնել իր 25 տարուց ավելի ժամանակահատվածում կուտակած տեղական և միջազգային լավագույն փորձը, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, որպեսզի համատեղությամբ նախատեսվող հետազոտական աշխատանքները բարձր արդյունքներ ապահովեն: Կարծում եմ, որ Ակբա բանկի ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքները նոր որակ կհաղորդեն հայաստանյան ֆինանսական ոլորտին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մենք անչափ կարևորում ենք գործարար աշխարհի մասնակցությունը կրթության ու հետազոտության կազմակերպման գործում, ինչն անհրաժեշտ է ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի միջոցով մենք ցանկանում ենք լրացնել ոլորտում առկա բացերն ու հանրության շրջանում վերականգնել վստահությունը սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Ակբա բանկի հետ մեր համագործակցությունը կնպաստի ոլորտների զարգացմանն ու կընձեռի նոր հաջողություններ գրանցելու հնարավորություններ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img