Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանապարհի դժվարությունները դառնում են աննկատ, երբ թիմակիցդ կողքիդ է։ Ակբայականները միմյանց թև-թիկունք, ձեռք ձեռքի բարձրացել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձունքները՝ ծառատունկ իրականացնելու նպատակով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ջրաշենում Ակբա բանկի թիմը տնկել է վայրի խնձորենիներ ու սոճիներ՝ ավելի լավ շրջակա միջավայր և ավելի մեծ  անտառային ծածկույթ ունենալու ցանկությամբ։ 

Անտառների վերականգնման աշխատանքը,  բնության հետ կապի ստեղծումը և  կենսաբազմազանության պահպանությունը միավորել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանն ու Ակբա բանկին։

Անտառվերականգնման նպատակով ստեղծված «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնկարաններում սերմերից աճեցվում է 15 տեսակի ծառ՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի…։

«Մեր կարևոր արժեքներից մեկը փոխօգնությունն է ու այստեղ հասնելն էլ փոխօգնության սկզբունքով էր։ Միմյանց օգնելով կարողացանք հաղթահարել այս դժվար ճանապարհը: Փոխօգնությունը բանկի հիմնարար արժեքներից մեկն է, որն այսօր ևս արտացոլվեց»,- նշում է Ակբա բանկի Տաղանդների ներգրավման թիմ լիդեր Անի Պողոսյանը:

«Տնկում ենք վայրի խնձորենիներ, սոճիներ: Անտառներն են երկրի թոքերն ու, որքան շատ լինեն անտառներն ու կանաչ տարածքները, այնքան ավելի առողջ կլինի մեր մթնոլորտը»,- նշում է Ակբա բանկի Մանրածախ բիզնեսի պրոդուկտների կառավարման թիմ լիդեր Մարիաննա Հովհաննիսյանը:

«Մենք ուզում ենք անտառ ստեղծել։ Տնկելուց հետո պետք է այն խնամել և շատ ուրախ ենք, որ ընկերությունները, ինչպես Ակբա բանկն է, օգնում են անտառների մեծացման հարցում: Այժմ Ակբա բանկը միացել է մեզ, որ միասին անտառ ստեղծենք»,-նշում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության  հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Տարիներ անց Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձրունքներում կլինի սաղարթախիտ անտառ, որտեղ Ակբայականներից յուրաքանչյուրն իր տնկած ծառը կունենա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img