ArCa-ն հայտնել է աշխատանքի խափանման մասին զեղծարարների գործողությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. ArmenianCard ազգային վճարային համակարգը (ArCa) հայտնել է, որ աշխատանքի խափանման մասին զեղծարարների գործողությունների պատճառով:

«Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը», – նշել են վճարային համակարգից:

Նշվում է, որ 2023թ.-ի փետրվարի 13-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։ Խնդրին կարելի է ծանոթանալ կից ներկայացված հղումներով․https://support.apple.com/en-us/HT213635 https://www.howtogeek.com/…/safari-is-under-attack…/

«Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) : Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում», – նշել են ArCa-ից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img