ԱրարատԲանկը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հավատարիմ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Սույն թվականի մարտի 3-ին ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ԱրարատԲանկի՝ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (UN Global Compact) միջազգային նախաձեռնությանը միանալու մեկամյակին նվիրված միջոցառումը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Բացման խոսքով հանդես եկան ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։ Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի և պետական հատվածի, միջազգային ֆինանսական հաստատությունների երևանյան և արտասահմանյան գրասենյակների, ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների ծրագրի (Women Empowerment Programme) անդամ հանդիսացող տեղական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչները։

Арарат Банк

2022թ․-ին միանալով ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը՝ ԱրարատԲանկը պատրաստակամություն է հայտնել ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքները իր գործունեության մեջ և գործել այդ սկզբունքների համաձայն։

«Գլոբալ պայմանագրի» տասը սկզբունքները բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրից, Շրջակա միջավայրի և զարգացման մասին Ռիոյի հռչակագրից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից:

Арарат Банк

«Մենք հանձնառու ենք ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը» և դրա սկզբունքները դարձնել մեր ընկերության ռազմավարության, մշակույթի և առօրյա գործունեության մաս և ներգրավվել համագործակցային նախագծերում, որոնք առաջ են մղում ՄԱԿ-ի զարգացման ավելի լայն նպատակներ, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակները»,- նշել է ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։

«ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը»՝ աշխարհում խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունը, ապահովում է կորպորատիվ պատասխանատվության համընդհանուր շրջանակ և սահմանում է սկզբունքներ բիզնեսների պատասխանատու կառավարումն ուղղորդելու համար։ Միանալով ՄԱԿ-ի ընտանիքին ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» միջոցով, որը միավորում է 160 երկրում ավելի քան 12,000 ձեռնարկություններ և 3,000 շահույթ չհետապնդող կողմերի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կարևոր հանձնառություն ունի Հայաստանում ամրապնդելու համագործակցային, փոխաջակցող միջավայրը՝ հանուն ավելի կայուն և ներառական ապագայի», – նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

Նախաձեռնության մասնակից են նաև աշխարհի մի շարք առաջատար բանկեր՝ Raiffeisen Bank International AG, Bank of America, British Business Bank, National Bank of Greece S.A., TBC Bank, Korea Development Bank, China Development Bank, Deutsche Bank AG։ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 10 սկզբունքներն են։–0– 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img