Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը գործընկերների հետ տարիների պատմություն ունեցող գործարար հարաբերությունները տեղափոխում է նոր փուլ. Հայաստանում ձեռներեցության զարգացման, գործարար կապերի ստեղծման և գործակցության ավելի մեծ հնարավորությունների համար բանկը մեկնարկել է Acba Business Club-ը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնես ակումբի առաջին հանդիպմանը համախմբվել է ավելի քան 600 գործարար, ովքեր միացել են Acba Business Club-ին միմյանց լսելու, փորձով կիսվելու և նոր կապեր ձեռք բերելու համար։ Հայ գործարարների հետ հաջողությունների և անհաջողությունների սեփական փորձով կիսվել է նաև միջոցառման հատուկ հյուր, «ABBYY» ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, ով  2021-ին հայտնվել է ռուսական «Forbes» ամսագրի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Դավիթ Յանը հայ գործարարների համար բանախոսել է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։

«Հրաշալի է, որ Հայաստանում նման բիզնես ակումբ է ստեղծվել։  Ինֆորմացիայի և գիտելիքի կրողները կիսվում են միմյանց հետ. մեկ համայնքում համախմբվում է ինտելեկտն ու իմաստությունը, մարդիկ գտնում են կապեր, մեկը մյուսին լսելով՝ նոր գաղափարներ են ծնվում։ Ինչպես ընդունված է ասել, մենք հիմա ապրում ենք «պատմության դասագրքում»։ Վերջին շաբաթների ընթացքում մարդկությունն անցավ անհնարին թվացող նոր սահման. հայտնվեց ChatGPT տեխնոլոգիան: Մենք մի քանի տարի հետո կարձանագրենք, որ 2022-23 թվականները մարդկության պատմության մեջ կմնան հեղափոխական և այս փոփոխությունները համեմատվում են ոչ թե ինտերնետի ստեղծման, այլ ավելի մեծ` գրերի գյուտի հետ։  Կան փոփոխություններ, որ բիզնեսում պետք է անել հիմա»,– նշել է «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ  Դավիթ Յանը:

«Acba Business Club-ի մեկնարկին կրկին ցանկանում եմ ընդգծել, որ բիզնես համայնքի հետ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, լսել նրանց պահանջները և միասին զարգացնել բիզնես միջավայրը։ Մենք ի սկզբանե մեր հաճախորդներին դիտարկել ենք գործընկերներ և այսօր էլ ցանկանում եմ «գործընկերներ» բառով բնորոշել Acba Business Club-ին միացած գործարարներին»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Acba Business Club-ը մեզ համար այն վայրն է, որտեղ կարողանալու ենք մեկտեղել մեր համախոհներին, լսել ու կիսվել գաղափարներով, ինչպես նաև մարդիկ կկարողանան գործարար կապեր ստեղծել։ Հուսով ենք, որ այս հարթակը կծառայի բիզնեսներին: Մենք համոզված ենք ու վստահ, որ մարդկանց մոտիվացնելու ենք, որ իրենք կիսվեն իրենց փորձով, որը կօգնի փոքր բիզնեսին ավելի լավը դառնալ: Մենք համոզված ենք, որ միասին այս ամենն իրականություն ենք դարձնելու»,– նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Acba Business Club-ը համայնք է, որը հնարավորություն է տալու բիզնեսներին ավելի արագ զարգանալ: Բիզնես ակումբը համալրված է գործիքներով, որը բիզնեսներին հնարավորություն կտա դառնալ ավելի փորձառու և բանիմաց»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կմասնակցեն բազմաթիվ միջոցառումների, քննարկումների, կլսեն հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների: Ստեղծվում է միջավայր՝ հայկական գործարար աշխարհը զարգացնելու համար։

Դարձի՛ր բիզնես ակումբի անդամ:

Ակբա բանկը արդեն տասը տարի փոքր ու միջին ձեռնարկությունների համար իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ, օգնում է ավելի գրագետ բիզնես վարել, ճիշտ որոշումներ կայացնել։ Առաջիկա դասընթացներին ու միջոցառումներին, գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալ հնարավոր է  sme.acba.am կայքում, որը թարմացվել է և համալրվել նոր գործիքներով ու բովանդակությամբ՝ դառնալով ուղեցույց գործարար աշխարհի համար։

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img