«Ապագայի աշխարհը լինելու է էլ ավելի պահանջկոտ». ԿԲ նախագահը` թվային տնտեսության սպառնալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը Doing Digital Forum–ի ընթացքում անդրադարձել է թվային տնտեսության զարգացման սպառնալիքներին, ապագայի աշխարհին և ԿԲ–ի ուշադրության հիմնական կետերին։

«Թվային տնտեսությունը փոխում է մեր աշխատանքը և բիզնես վարելու միջոցները, սակայն չեն փոխվել օրինաչափությունները և ինստիտուցիոնալ զարգացումը։ Մենք հույսով և զգուշավորությամբ հետևում ենք տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերին», – ասաց նա։

Գալստյանը հույս հայտնեց, որ սրընթաց տեխնոլոգիական ցատկերը թույլ կտան հայկական հասարակությանը դառնալ ավելի արդյունավետ և բարգավաճ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ կա ռիսկ, որ նման զարգացումը կարող է մարդկանց զրկել աշխատանքից և աշխարհի նկատմամբ վերահսկողությունից։

«Ապագան հղի է մարդկանց նկատմամբ հիպերվերահսկողությամբ։ Դա կարող է հանգեցնել հնարավորությունների պատշաճ ստուգման բացակայությանը և որոշումների մեխանիկական ընդունմանը։ Եթե չիրականացվի պատշաճ վերահսկողություն և կառավարում, դա կհանգեցնի բաշխման հետ կապված խոշոր խնդիրների. միայն որոշակի խմբեր կկարողանան օգտվել տեխնոլոգիական առաջընթացից, տեխնոլոգիական պառակտումը կավելանա, ավելի շատ մարդ հետ կմնա առաջընթացից, շուկաները չեն կարողանա հաղթահարել այս խնդիրը», – զգուշացրեց նա։

 ԿԲ նախագահն ընդգծեց, որ ապագայի աշխարհը լինելու է ավելի պահանջկոտ, և թվային տնտեսության արագ զարգացումը և տեղեկատվության տարածումը ևս մեկ ոլորտ է, որտեղ կան մարտահրավերներ։

Այս համատեքստում նա նշեց, որ ԿԲ–ի հիմնական գործառույթն է ապահովել ֆինանսական կայունություն։ Նրա խոսքով, սրընթաց փոփոխությունների ֆոնին ԿԲ–ի ուշադրության կենտրոնում է երեք հիմնական կետ.

1. Համագործակցություն մասնավոր հատվածի հետ, հավասարակշիռ ռիսկերի տեղաբաշխում նրա և պետության միջև,

2. Ենթակառուցվածքների ստեղծում, որոնք թույլ կտան ընկերություններին լինել ավելի արդյունավետ,

3. Քանի որ բիզնես–մոդելները ժամանակակից աշխարհում հիմնված են տվյալների վրա, հետևաբար պետք է լինի վստահություն հասանելիության հավասար պայմանների նկատմամբ սպառողական համակարգերում։ «Մենք ներդրում ենք մեր կիբերանվտանգության, համակարգերի և գործընթացների հնարավորություններում։ Մենք նաև նախաձեռնել ենք մեր վճարային ենթակառուցվածքների վիճակի գնահատում։ Մեր նպատակն է ապագայում ամրապնդել համակարգերը, դարձնել դրանք ավելի կայուն և ինտեգրված», – ասել է նա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img