Sat, 22 March
8.1 C
Yerevan
USD: 392.54 RUB: 4.64 EUR: 425.47 GEL: 141.59 GBP: 508.14
spot_img

ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում:

Այս և շատ այլ հարցերի մասին զրուցել ենք նախագծի հիմնադիրներից մեկի՝ Ֆելիքս Խաչատրյանի հետ:

– Այս պահին IDpay հավելվածը բավականին տարածված ծառայություն է Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելու համար: Ձեր կարծիքով ի՞նչը դարձավ նման հաջողության գլխավոր գործոնը:

– Նախ Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների համար մենք ներդրեցինք սովորական ծառայություններից տարբերվող բացառիկ ֆինտեխ լուծում, ինչի շնորհիվ հավելվածը արագ է, շահավետ ու հարմար: Իմ կարծիքով, հենց սրանք են հավելվածի հաջողության երեք հիմնական գործոնները, քանի որ փոխանցումները կատարվում են ակնթարթորեն, բավականին ցածր միջնորդավճարով՝ ընդամենը 0,9%: Եվ ամենակարևորը՝ հավելվածից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել այն, գրանցվել, անցնել հեռահար նույնականացում և գումար փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտից ցանկացած հայկական բանկային քարտի: Մենք ուրախ ենք, որ օգտատերերը գնահատել են հավելվածի հնարավորությունները և ընտրել են այն՝ որպես իրենց փոխանցումների հիմնական մեթոդ:

– Ինչպես պարզվեց, այն գնահատել են ոչ միայն օգտատերերը. IDpay հավելվածն արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:

– Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ, հատկապես, եթե դրան արժանի ես (ծիծաղում է, խմբ.): Իրականում, մեզ համար կարևորագույն մրցանակն այն է, որ օգտատերերը մնում են մեզ հետ երկար ամիսներ, մեկ անգամ չէ, որ փոխանցում են կատարում, այլ կանոնավոր կերպով օգտվում են հավելվածից: Մեր օգտատերերի կողմից հետադարձ կապի հիման վրա մենք մշտապես բարելավում ենք ծառայությունն ու այն դարձնում ավելի շահավետ և հարմար՝ սկսած վիզուալ փոփոխություններից՝ օգտատերերին ներկայացնելով ավելի հարմարավետ և հաճելի ինտերֆեյս, մինչև սպասարկման որակ, ինչին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում: Բայց ամենակարևորը հավելվածի գործառույթների ընդլայնումն է ու օգտատերերի համար լրացուցիչ առավելությունները:

– Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերջին տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կտրուկ աճել է: Որևէ խնդրի հետ բախվե՞լ եք ծառայության մատուցման ժամանակ:

– Ծառայությունը գործարկվել է դեռևս 2020թ.-ին և , հիմա արդեն կարող ենք հստակ ասել՝ հաջողել, չէ՞ որ դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան միշտ են պահանջված եղել, սակայն 2022թ.-ին, իհարկե, ծառայության նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելացավ: Դրանով պայմանավորված՝ իհարկե, մենք բախվել ենք բազմաթիվ հարցերի , որոնք օպերատիվ լուծման կարիք են ունեցել: Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր թիմին մեծ մասամբ դա հաջողվել է, և օգտատերերը զգացել են նվազագույն անհարմարություններ: Հիմա, կարելի է ասել, որ մասշտաբայնացման հիմնական տեխնիկական հարցերը լուծված են, և հարթակը թևակոխել է առաջադեմ զարգացման փուլ:

– Կոնկրետ ո՞ր ուղղությամբ է նախատեսված հավելվածի զարգացումը, և ի՞նչ կտեսնեն մեր օգտատերերը մոտ ապագայում:

– Մշակում ենք շատ հետաքրքիր թարմացումներ, և ես վստահ եմ, որ մեր օգտատերերն ըստ արժանվույն կգնահատեն նոր գործառույթները: Դա վերաբերում է և′ սահմանաչափերի ավելացմանը, և′ Հայաստանից փոխանցումներ ստանալու հնարավորությունների ընդլայնմանը: Նախատեսում ենք ընդլայնել նաև ծառայության աշխարհագրությունը և այլն: Բոլոր գաղտնիքները չես բացահայտի (ժպտում է, խմբ.):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3050 դոլարը

Ոսկու գինը մարտի 19-ի առուվաճառքի ժամանակ թարմացրել է իր պատմական ռեկորդը

ՀՀ ԿԲ–ն փորձում է հավասարակշռել կրիպտոակտիվների ռիսկերն ու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Կրիպտոակտիվների հարցում ՀՀ կենտրոնական բանկը փորձում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img