Thu, 19 February
6.7 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

Եվրոպական ուժեղ դերակատարի կողմից ցուցաբերվող աջակցությունն AMX-ին դրական գործոն է, բայց անհրաժեշտ է համբերել. Freedom Holding 

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրոպական ուժեղ դերակատարի աջակցությունը դրական գործոն է, որը թույլ կտա բարձրացնել Հայկական բորսայի (AMX), ֆոնդային շուկայի կարգավիճակը և ներդնել ավելի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Այս մասին հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է տեսնում AMX-ի զարգացումը՝ հաշվի առնելով Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնումը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ տեխնոլոգիական առումով Հայկական բորսան առանձնանում է տարածաշրջանում գործող մյուս բորսաներից՝ զարգացման գործում, մասնավորապես, Nasdaq-ի մասնակցության շնորհիվ:

Փորձագետը նաև նշել է, որ լուրջ խոչընդոտ է տեսնում ոչ ռեզիդենտների ներգրավման հարցում:

«Իմ կարծիքով, հիմնական խոչընդոտն այն է, որ ոչ ռեզիդենտների ներգրավումը բավականին բարդ և երկար գործընթաց է: Առաջին հերթին արտասահմանում ներդրումներ են անում պրոֆեսիոնալ ներդրումային ընկերություններն ու հիմնադրամները, որոնք այնտեղ ունեն սահմանաչափեր ներդրումների մասով: Բայց, իհարկե, նրանց հետաքրքրում է իրացվելիությունը, և եթե երկրի բորսայական շուկայում բարձր իրացվելիություն չկա, ապա այս դեպքում հատկացվող սահմանաչափը բարձր չի լինի, համապատասխանաբար, նրանց ազդեցությունը շուկայի և առևտրի ծավալների վրա զգալի չի լինի», – հայտարարել է նա:

Կլյուշնևը կարծում է, որ այս դեպքում հարկավոր է պարզապես համբերել:

«Ֆոնդային բորսայի և ընդհանուր առմամբ ֆոնդային շուկայի կարգավորման որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ոչ թե Կենտրոնական բանկի ազդեցությամբ, այլ հենց բորսայի նախաձեռնությամբ, որը կձգտի համապատասխանել եվրոպական և համաշխարհային չափանիշներին», – ասել է նա:

2022թ.–ի մայիսի 24–ին ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից (WFB) AMX–ի գնման գործարքին, իսկ նույն տարվա հունիսի 28–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և WFB–ի Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիեթլը ստորագրեցին AMX–ի վերահսկիչ փաթեթի վաճառքի մասին համաձայնագիրը։ Այսպիսով, WFB–ին ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը (967 բաժնետոմս), ՀՀ ԿԲ–ն կպահպանի մասնակցությունը 25,02% կապիտալում, իսկ մնացած 9,95% –ը AMX–ի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 873մլն դրամ (շուրջ 2,2մլն դոլար)։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։

Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։-0-  

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

Հայաստանում 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները․ ՀԲՄ ղեկավար

Բանկերը շատ լավ հասկանում են, որ պետք է տեխնոլոգիական զարգացումներ լինեն

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img