Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

Արա Ավագյանը ավարտել է Երևանի  տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի ։ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսել է աշխատել 2020թ․-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի:

«Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազ․ մանրածախ և 11 հազ. կորպորատիվ հաճախորդների։ Երկրի կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին և ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը և ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2004թ․-ից հանդիսանում է ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img