Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Անառիկ ժայռերով, թավ անտառներով և Կարմիր գրքի կենդանական աշխարհով Եղեգիսի կիրճում գործում է «Արևի» հյուրանոցը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հյուրանոցի հիմնադիրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Հյուրանոցի տեղանքը Գևորգը պատահական չի ընտրել. այն հարմար է զբոսաշրջիկների գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու համար։ Այստեղ գալիս են հյուրեր, որոնք սիրում են արկածային տուրիզմը։

Հյուրանոցը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Գևորգը հյուրանոցի հարևանությամբ կառուցել է թոնրատուն և բացօթյա սրահ, որտեղ կազմակերպվում են վարպետության դասեր՝ հայկական լավաշի ու գաթայի թխումից մինչև խորավածի պատրաստում։

«Եղեգիսի կիրճը Վայոց ձորի ամենահետաքրքիր և մշակութային ժառանգությամբ հարուստ հատվածներից մեկն է։ Իմ աշխատանքային մուտքը տուրիզմի բնագավառ պատահական է ստացվել։ Երբ սկսեցի տարբեր խմբերի հետ աշխատել, որոնց արշավային ուղղություններն անցնում էին Վայոց ձորով, հաճախ գիշերակացի խնդիր էր առաջանում։ Այսպես ձևավորվեց գաղափար՝ ստեղծել գիշերակացի վայր, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան մնալ։ Հյուրատան 2-րդ հարկը կառուցված է բեռնակիր կոնտեյներներից. ուզում էինք այնպիսի բան անել, որ նորամուծություն կլիներ Հայաստանում։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի՝ համատեղ հայտարարած դրամաշնորհի շրջանակում կառուցեցինք թոնրատուն, գինու մառան և բացօթյա սրահ, որտեղ ամառվա սեզոնին զբոսաշրջիկների համար կարող ենք հյուրասիրություն և վարպետության տարբեր դասեր կազմակերպել»,- նշում է «Արևի» հյուրանոցի հիմնադիր, տնօրեն Գևորգ Գասպարյանը։

Հյուրանոցում աշխատում են տեղացի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք այցելուների համար պատրաստում են տնական ու ավանդական ուտեստներ։

«Արևին» Գևորգի առաջին նախագիծն է, 2-րդը կառուցել է Գոշում, առաջիկայում ցանկանում է ևս մեկը հիմնադրել Լոռիում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img