ՀՀ ԿԲ հարցմանը մասնակցած հարցվածների մոտ 70%–ը զգացել է գների աճը III եռամսյակում, բայց գնաճ է ակնկալում 41%–ը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն առաջին անգամ հրապարակել է ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցման արդյունքները։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գների աճ է զգացել հարցվածների 69,3%-ը, իսկ գնաճի ակնկալիքներ է արտահայտել 41,4%-ը։

Այսպես, ներկայացված տվյալների համաձայն, 2023 թվականի երրորդ եռամսյակում տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցման մասնակիցների 30%-ը կարծում է, որ գներն աճել են արագ տեմպերով ( այս տարվա երկրորդ եռամսյակում այդպես էր կարծում 38%-ը, իսկ մեկ տարի առաջ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում՝ 56,3%-ը)։

Միաժամանակ, 22,4%-ը նշել է, որ գները դանդաղ են աճել (16,2%-ը՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 11,6%-ը՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում), 16,7%-ը կարծում է, որ գների աճը շատ արագ է տեղի ունեցել (19. 7%` այս տարվա երկրորդ եռամսյակում, 25,9%` նախորդ տարվա երրորդ եռամսյակում), 16,4%` գները նվազել են (15%–ը` այս տարվա երկրորդ եռամսյակում, 0,4%–ը` նախորդ տարվա երրորդ եռամսյակում), 12,8%-ը նշել է, որ գները չեն փոխվել (9,8%-ը՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 2,8%-ը՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում), իսկ 1,4%-ը դժվարացել է պատասխանել (1,2%-ը՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 3%–ը`նախորդ տարվա երրորդ եռամսյակում):

Բացի այդ, 2023 թվականի երրորդ եռամսյակում հարցման մասնակիցների 16,4%-ը կարծում է, որ գները դանդաղ կաճեն (այս տարվա երկրորդ եռամսյակում այդպես էր կարծում  12,5%–ը, իսկ մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակում՝ 11,9%)։

Միաժամանակ, 14,7%-ը նշել է, որ գներն արագ կբարձրանան (18,7%՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 23,1%՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում), 10,3%-ը կարծում է, որ գները չեն փոխվի (8,8% -ը` այս տարվա երկրորդ եռամսյակում, 15,1%–ը` նախորդ տարվա երրորդ եռամսյակում), 9,4%–ը կարծում է, որ գները կնվազեն (9,5%` այս տարվա երկրորդ եռամսյակում, 3,5%–ը` նախորդ տարվա երրորդ եռամսյակում), իսկ 7,5%-ը նշել է, որ գները շատ արագ կբարձրանան (8,8%՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 6%–ը՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում)։ Բոլոր հարցվածների 41,8%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին (նույնքան՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, 40,4%-ը՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում)։

Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4%–ի սահմանում (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img