Mon, 21 April
20.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կազմել է մոտ 215մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահույթը հարկերը վճարելուց հետո 2023թ.–ի ինը ամսում կազմել է 214,96 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,97%–ով։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն աշխատել են շահույթով։

Շահույթի մեծությամբ առաջատարի դիրքում է Արդշինբանկը` մոտ 57մլրդ դրամ ցուցանիշով (աճը`38,52 տոկոս), երկրորդ դիրքում է Ամերիաբանկը` 34,3մլրդ դրամ շահույթով (աճը` 10,78 տոկոս), առաջատարների եռյակը եզրափակում է Ակբա բանկը` շուրջ 21մլրդ դրամ շահույթով (աճը` 28,02 տոկոս)։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 8,8 տրիլիոն դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմելէ 4,55 տոյոս)։

Բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին կազմել են 4,7 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,08 տոկոսով։

Պարտավորությունները 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 7,3 տրիլիոն դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 2,90 տոկոս), միաժամանակ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5,3 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,74 տոկոսով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1,5 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,48 տոկոսով, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 735,3մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ գրանցված 0,50 տոկոս աճի դեպքում ($1 – 401.82 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img