Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ  Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։ Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է ընձեռում հասանելի լինել ամբողջ երկրում և նպաստել տնտեսության զարգացմանը։ Հենց այս նպատակով էլ պետք է շարունակենք աշխատել՝ միմիայն առաջ գնալու տրամաբանությամբ։ Նորաբաց «Սեբաստիա» մասնաճյուղում մեր բոլոր հաճախորդներն ու գործընկերները կօգտվեն Ակբայի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթից»,- նշել է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բացման կապակցությամբ «Սեբաստիա» մասնաճյուղում մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

Ֆիզիկական անձ հաճախորդների համար՝

  • անվճար Mastercard Standard և American Express Cashback քարտեր գործողության ամբողջ ժամկետի համար,
  • 50% զեղչ Visa Signature քարտի առաջին տարվա սպասարկման համար (քարտի առավելությունները՝ այստեղ),
  • 30% զեղչ American Express Gold քարտի սպասարկման համար՝ Ակբա բանկի ավանդատու լինելու դեպքում (քարտի առավելությունները՝ այստեղ

Մանրամասն՝ բանկի կայքէջում:

Իրավաբանական անձ հաճախորդների համար`

  • Visa Business քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի,
  • Soft PՕS հավելվածի ակտիվացման դեպքում վճարային քարտերի սպասարկման միջնորդավճարները պայմանագրի կնքման հաջորդող 30 օրացույցային օրվա համար կսահմանվեն 0%։

Մանրամասն՝ բանկի կայքէջում:

Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Ակբա բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը կգործի «Սեբաստիայի փողոց 80, թիվ 50 շինություն» հասցեում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img