2022թ․–ին ՀՀ–ում գրանցված երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր էր․ Վաչե Գաբրիելյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2022թ․–ին ՀՀ–ում գրանցված երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր էր։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ նա ևս նշել էր, որ երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր է, և այդ ներուժի գնահատականը միայն իրենը չէր։

«Դա հենց նույն ՀՀ կառավարության գնահատականն էր, որը 2021թ․–ի պետբյուջեի նախագծում ներուժը գնահատել էր շուրջ 5 տոկոս և նաև նախատեսել էր, որ առավել ջանքերի պարագայում հնարավոր է ավելի բարձր, լինում էր 7 տոկոս թիրախային գնահատմամբ», – ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով, 2022թ․–ի ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում գրանցվեց աննախադեպ հոսք թե մարդկանց, թե կապիտալի և թե որոշակի ծառայությունների։

«Այդ ամենի հետևանքով մենք ունեցանք տնտեսական աճ, որը այլ հավասար պայմաններում չէր կարող լինել։ Դա, այսպես ասած, էնդոգեն կամ ներծին տնտեսական գործոններով չէին պայմանավորված։ Այնպես չէր, որ մենք մինչ այդ կատարել էինք մեծ ներդրումներ, և դրանք հիմա սկսեցին գործարկվել, այնպես չէր, որ մեր արտադրողականությունը հանկարծ սկսեց շեշտակի բարձրանալ։ Դա հիմնական այն հոսքերի հաշվին էր, որոնք տեղի ունեցան ՌԴ–ից», – ասաց նախկին փոխվարչապետը։

Գաբրիելյանը բերեց նաև նախկին ԽՍՀՄ երկրների վրա տեղի ունեցած ազդեցությունները։

«Նմանատիպ հոսք, ազդեցություն կար նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ կապված նրա հետ, թե ինչպիսին էին այդ երկրների ենթակառուցվածքները՝ ծառայություններ առաջարկելու տեսակետից։ Եթե մենք խոսում ենք ֆինանսական ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, Միջին Ասիայի Հանրապետություններում չկա նմանատիպ ենթակառուցվածք, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել էր Հայաստանում», – ընդգծեց Գաբրիելյանը։

Նա շեշտադրեց նաև Հայաստանի տնտեսության աճելու պոտենցիալը՝ հավելելով, որ եթե 2020թ․–ի անկումից հետո մյուս երկրները վերականգնվել էին 2021թ․–ին, Հայաստանում դեռ չէր լուծվեն վերականգնվելու պոտենցիալի խնդիրը։

«Այդ առումով, բնականաբար, կար տնտեսական ներքին ռեսուրս, սակայն որևէ կերպ դա չէր ենթադրում երկնիշ տնտեսական աճ առանց արտաքին գործոնների, որոնք կապված էին հիմնականում Ռուսաստանի հետ», – պարզաբանեց Գաբրիելյանը։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության մասին

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 8 ամսում տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,2% գնանկում։

ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody’s-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5% աճ:

Մանրամասները՝ տեսանյութում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img