Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվել է նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը, որը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Unisport ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձևերի առաջխաղացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ցուցաբերել հասցեական աջակցություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում:

«Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու քաղաքացի, որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային և սպորտային ծրագրերի իրականացմանը: Դառնալով Unisport ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը ձգտում է իր աջակցությունը տրամադրել մարզիկներին և թիմային խաղերի, մասնավորապես, ֆուտզալի առաջխաղացմանը, սպորտի հանրայնացմանը», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք 2024թ.-ի ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին: Unisport ակումբի անդամներ են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:

Ակումբի կազմում ընդգրկված է նաև Unisport ֆուտզալի թիմը, որը մասնակցում է ՀՀ Ֆուտզալի Առաջին խմբի առաջնությանը և 3-րդ տուրի արդյունքներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Unisport թիմը բավականին բարձր մակարդակով է հանդես գալիս Առաջին խմբում և ցուցադրում է գեղեցիկ և որակյալ խաղ: Մեր ապագա պլաններում է պայքարել Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար և դուրս գալ միջազգային մակարդակ: Մենք ուրախ ենք, որ Յունիբանկը մեր կողքին է և պատրաստակամ է աջակցել մեր ամբիցիոզ ծրագրերի իրականացմանը», – նշեց Unisport ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img