Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Րոպեների ընթացքում՝ առանց բանկ այցելելու ցանկացած վայրից և ցանկացած պահի գրանցվելով acba digital համակարգում, օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել Ակբա բանկի կողմից առաջարկվող բանկային և ոչ բանկային ծառայությունների փաթեթից. հաշիվ բացել, ներդնել ավանդ, վարկ ստանալ, կատարել փոխանցումներ ու վճարումներ և այլն։

acba digital հավելվածը ներբեռնելուց հետո հեռահար նույնականացման համակարգից օգտվելու համար հարկավոր է սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, որից հետո  նույնականացնել դեմքի կենսաչափական՝ բիոմետրիկ տվյալները։

«Ովքեր մեզ մոտ չունեն հաշիվ, կկարողանան մի քանի վայրկյանում բեռնել հավելվածը, գրանցվել, անցնել կենսաչափական նույնականացում՝ իրենց հարմար վայրում ու ժամանակ։ Օրինակ՝ տանը, ծովափին կամ սուրճ խմելիս այսուհետ հնարավոր է անցնել նույնականացում և օգտվել բանկային ծառայություններից։ Նախկինում պետք է այցելեին մասնաճյուղեր, իսկ հիմա կարող են խնայել իրենց ժամանակը և չկանգնել հերթեր, չհայտնվել խցանումների մեջ. օգտատերերն ընդամենը կարող են իրենց հարմար վայրում կազմակերպել գրանցումը»,-նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։

«Բիոմետրիկ նույնականացմամբ հեռահար գրանցման ներդրմամբ Ակբա բանկը ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդներին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այսուհետ օգտատերերն առանց բանկ այցելելու acba digital հավելվածով կարող են դառնալ լիարժեք հաճախորդներ, օնլայն պատվիրել թվային և այլ քարտեր, կատարել ներդրումներ, դիմել վարկավորման և օգտվել բանկի բոլոր ծառայություններից 24/7 հասանելիությամբ` աշխարհի ցանկացած կետից»,- նշել է Ակբա բանկի թվային պրոդուկտների և ուղիների բաժնի պետ Դավիթ Բրուտյանը։

acba digital հարթակում առաջիկայում կլինեն նոր թարմացումներ, որոնք Հայաստանում ֆինանսական ծառայությունները կդարձնեն էլ ավելի թվային, հասանելի ու հարմարավետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img