ՀԷՑ–ի 32մլրդ դրամի պարտատոմսերի առաջին թողարկումը տեղաբաշխվել է ժամկետից շուտ․ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի առաջին թողարկումը տեղաբաշխվել է ժամկետից շուտ, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նրա խոսքով, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին «Էլեկտրական ցանցեր» ընկերությունը թողարկել է 320 հազար պարտատոմս՝ ընդհանուր 32 մլրդ դրամի, որոնք տեղաբաշխվել են ժամկետից շուտ։ Միաժամանակ, պարտատոմսերի 36,1%-ը ձեռք է բերվել բանկերի, 52%-ը՝ կենսաթոշակային ֆոնդերի, իսկ մնացած 10,8%-ը՝ մանրածախ ներդրողների կողմից։

«Ընդհանուր առմամբ մեր ընկերությունը ներգրավել է 311 ներդրող, որոնցից միայն 44-ն են բանկեր և ինստիտուցիոնալ ներդրողներ։ Մնացած 297-ը ֆիզիկական և այլ իրավաբանական անձինք են»,- ասաց Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ սա ՀՀ դրամային պարտատոմսերի ամենամեծ թողարկումն է երկրի ամենավարկանիշային ընկերության կողմից. նախկինում Moody’s Investors Service-ը ՀԷՑ-ին շնորհել էր B2 վարկանիշ։

ՀԷՑ-ի ղեկավարը նաև նշեց, որ այժմ ընկերությունը պատրաստվում է ցուցակվել ֆոնդային բորսայում, և բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել ընկերության պարտատոմսերը երկրորդային շուկայում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբում։

2023 թվականի դեկտեմբերին ՀԷՑ-ն առաջին անգամ թողարկել է 320 հազար 32 մլրդ դրամի պարտատոմս։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, արժեկտրոնային վճարումների հաճախականությունը՝ 6 ամիսը մեկ։ Թողարկման տեղաբաշխողը Ամերիաբանկն է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img