ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը։

«Ի պատասխան մարտի 19-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ՝ ի գպատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը։

ՀՀ–ում «Мир» քարտերի սպասարկման մասին

ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»)։

ՎՏԲ–Հայաստան Բանկից հայտարարեցին, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։

«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը։ ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – հայտնում է ՎՏԲ–Հայաստան Բանկից։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մեկնաբանության համար դիմել է նաև Armenian Card վճարային համակարգ։

Պատժամիջոցների վերաբերյալ ԿԲ–ի դիրքորոշման մասին

Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը Capital Markets Armenia կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Հայաստանը չի միացել պատժամիջոցների որևէ ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին։ «Մենք ողջունում ենք, որպեսզի Հայաստանը դառնա կենտրոն օտարերկրյա արժեթղթերի առուվաճառքի համար… Մեկ այլ տեսանկյունից՝ անհրաժեշտ է շատ հստակ հետևել ինչպես փողերի լվացման, այնպես էլ պատժամիջոցների դեմ պայքարի բոլոր պահանջներին», – ասել է նա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img