ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ–Հայաստանի Բանկից հայտնել են, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։

«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Դուք կարող եք կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առևտրի կետերում և կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից:

Սույն թվականի մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցելու կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին: 2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը մեր հաճախորդները կստանան մինչև սույն թվականի ապրիլի 25-ը՝ Բանկում գործող իրենց հաշվեհամարին։

«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին նախագծին մասնակցելու համար և պատրաստ ենք առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ  ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների շրջանակներում։ Դուք կարող եք շարունակել ստանալ Ձեր կենսաթոշակը/նպաստը մեր Բանկում», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Այսօր Հայաստանում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում են Երևանում։ Հաճախորդներին հասանելի են ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրի տարածքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»)։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մեկնաբանության համար դիմել է  ՀՀ կենտրոնական բանկ և Armenian Card վճարային համակարգ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img