Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։

«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։

«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով։

«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու և մեր տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արևային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում ևս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։

«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արևային ընկերությունների հետ,  քանի որ այն պրոդուկտը, որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրված արտադրանքին։ Մեր համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբայրս մեր բիզնեսներում հնարավորինս փորձում ենք օգտվել Ակբա Լիզինգի ծառայություններից՝ ձեռք բերելով սարքավորումներ, մեքենաներ, շինարարական տեխնիկաներ։ Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք նման հզոր գործընկեր»,- նշել է «Ջակոմո» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրական փուլերը և ներկայացնել նաև ճնշումային արևային ջրատաքացուցիչներ, ինչպես նաև արտահանել հայկական արտադրության ջրատաքացուցիչները Արևելյան Եվրոպայի երկրներ:

Ընկերությունն անվանվել է «Ջակոմո»՝ ի պատիվ իտալահայ գիտնական Ջակոմո  Չամիչյանի։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img