Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին և վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև օգտվել տեղեկատվության և տվյալների եզակի բազայից, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

«Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության և առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր գործարար կապերն արտասահմանյան բանկերի հետ և ընդլայնել իր գործունեությունը միջազգային շուկաներում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

BACEE-ի առաջնային նպատակն է՝ զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի և նրանց եվրոպական և համաշխարհային գործընկերների միջև:

«BACEE-ն ուրախ է համագործակցել Յունիբանկի հետ և նպաստել Հայաստանում բանկային համակարգի հետագա զարգացմանը։ Հուսով ենք, որ BACEE-ին անդամակցությունը բանկի համար նոր հնարավորություններ կբացի միջազգային շուկաներում»,- ընդգծել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img