Moody’s գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Moody’s Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների  բարելավմամբ:  

Moody’s գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) և ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային և արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները:  

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img